YerevanԵրկար ճանապարհ ես անցել, շատերը եկել ու գնացել են
Քեզ փորձել են ծախել, քո համար կռվել, միշտ պայքարել, քեզնով ապրել են
Գիտեմ` հիմա շատ զայրացած ես, հին գույներդ չկան, գողացված են,
Ինչ որ մեկն էլ քեզ տիրացել է, ու բաժանել ընտանիքի մեջ,
Ուրիշ գույներով քեզ զարդարել են ու անցյալն էլ քո մոռացել են....
Քեզ խոսք եմ տալիս, որ միշտ կսիրեմ քեզ, քո տաք ձեռքերում միշտ կապրեմ ես,
Չեմ հոգնում քեզ երգեր նվիրեմ, ու շնորհակալ եմ ասեմ, որ էստեղ ծնվել եմ,
Քո ջուրը խմել եմ, քեզնով հպարտ եմ, ու հավատա` ես միշտ կողքիդ եմ...