Ari Im Soxakրի', իմ սոխա'կ, թո'ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո'ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա'կ, մի' գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
Ե'կ, աբեղաձա'գ, թող արտ ու արոտ,
Օրորե' տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո'ւկ, մի' գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
Lusampopi Pes AxjikԼուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,